.AM տիրույթի պայմանագիր

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ Դ-Nօ

Վճարովի ծառայություններ մատուցելու մասին

ք. Երեւան

« » -------------20  թ․

 

«ՇՏԸ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, հետագայում «կատարող», ի դեմս տնօրեն Ավետիք Եսայանի, որը գործում է ՍՊԸ կանոնադրության հիման վրա, մի կողմից եւ «Պատվիրատու»անձնագրի տվյալներ, հետագայում` «Պատվիրատու», մյուս կողմից, հետագայում` «կողմեր», կնքեցին սույն պայմանագիրը հետեւյալի մասին.

   

1.   Պայմանագրի առարկան

1.1

«Կատարող»-ի կողմից .am տիրույթում հանգուցային անվանում (domain name)  տարի գրանցում համաձայն www.amnic.net էջում հրապարակված «AM TLD Policy» կարգի, որը հանդիսանում է սույն պայմանագրի անբաժանելի մասը:

   

2.  Վճարման չափն ու ժամկետները

2.1

Կետ 1.1-ով նախատեսված ծառայության արժեքը կազմում է -------- ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ)

2.2

Պատվիրատուն պարտավորվում է վճարումը կատարել պայմանագրի կազմման ամսաթվից հաշվված յոթ օրացուցային օրվա ընթացքում;

2.3

Գումարի վճարումից անմիջապես հետո Կատարողը սկսում է ձեռնարկել համապատասխան միջոցա-ռումներ պայմանագրի կատարման ուղղությամբ (ներառյալ գրանցումն իրականացնող համապա-տասխան լիազոր մանմնին տեղեկություններ հաղորդել` Պատվիրատուի անվան գրանցման նպատակով);

2.4

Ծառայությունը համարվում է մատուցված վերը նշված տեղեկությունները հաղորդելուց եւ գրանցումն իրականացնող լիազոր մարմնի կողմից անհրաժեշտ հավաստումը ստանալուց հետո:

 

3.   Պայմանագրի ժամկետը

3.1

Պայմանագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից եւ ավարտվում է ըստ 2.3 – 2.4 կետով նախատեսված աշխատանքների իրականացման: Պայմանագրի գործողությունը տարածվում է 20--թ․ --------- ---ից մինչեւ 20--թ․ ---------- ---ը ներառյալ ընկած ժամանակահատվածը:

3.2

Պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց առաջ եւ հետո (բայց ոչ ուշ քան ծառայության ավարտից 6 շաբաթ ժամանակահատվածը) պատվիրատուի կողմից (2.1 կետում նշված սակագնային չափով) վճարում կատարելու դեպքում պայմանագրի ժամկետը համարվում է ավտոմատ երկարացված վճարման տեւողության տարիների չափով, սկսած 3.1 կետով սահմանված ծառայությունների ավարտի պահից հաշվված:

3.3

Պայմանագրի գործողության ժամկետը ավարտվելուց հետո պայմանագրով սահմանված ծառայությունները կասեցվում են, պահպանելով անվան վերագրանցման հնարավորությունը ավարտից հաշված 6 շաբաթվա տեւողությամբ, ինչից հետո նշված հանգուցային անվանումը ազատ է արձակվում եւ կարող է հանվել ազատ վաճառքի:

3.4

Պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց հետո, 6 շաբաթվա ընթացքում պատվիրատուի կողմից վճարում չկատարելու դեպքում՝ սույն պայմանագիրը համարվում է լուծված:

 

4.   Կողմերի պատասխանատվությունները եւ պարտավորությունները

4.1

Հանգուցային անվան գրանցման, վավերացման եւ վարման կարգը ներկայացված է www.shte.am էջում;

4.2

Կատարողը իրավունք ունի՝

4.2.1

Հրաժարվել ծառայություն մատուցելուց, այդ մասին  գրավոր ծանուցելով Պատվիրատուին` նշելով հրաժարվելու հիմքերը, եթե՝

 

-   տվյալ հանգուցային անվանումը արդեն իսկ գրանցվել է մեկ այլ անձի կողմից և այդ անվանման գրանցումը չի հակասում Ինտերնետ հանրության կողմից հանգուցային անվանումների գրանցման կանոններին.

 

- տվյալ հանգուցային անվանման գրանցումը հակասում է «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպության կողմից սահմանված հանգուցային անվանումների գրանցման կանոններին.

4.2.2

Դադարեցնել հանգուցային անվանման պահպանումը .AM տվյալների բազայում, եթե այն կատարվել էր «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպության կողմից սահմանված հանգուցային անվանումների գրանցման կանոնների կամ ՀՀ օրենսդրության խախտմամբ, այդ թվում նաև երբ համապատասխան անվան տակ գործող կայքերում տեղադրված են տեղեկություններ, որոնք չեն համապատասխանում Կանոններին, կամ որոնք ուղղված են

4.2.2.1

որևէ ռասայական, էթնիկ կամ կրոնական խմբի դեմ թշնամանքի հրահրմանը

4.2.2.2

ահաբեկչական և ծայրահեղական ուղղության գործունեության խթանմանը

4.2.2.3

թմրանյութերի, դրանց պատրաստման և շրջանառության մեթոդների տարածմանը

4.2.2.4

պորնոգրաֆիկ նյութերի գովազդմանը և տարածմանը

4.2.2.5

անօրինական միգրացիայի և մարդկանց առևտրի իրականացնելուն

4.2.2.6

ֆինանսական հանցագործությունների կազմակերպմանը

4.2.2.7

կիբերհանցագործությունների խթանմանը

4.2.3

Դադարեցնել արդեն գրանցված հանգուցային անվանման պահպանումը .AM տվյալների բազայում, եթե այդ անվանումը պաշտպանվում է ՀՀ տարածքում ՀՀ օրենսդրությամբ կամ ՀՀ միջազգային պարտավորություններով, ինչը ներառում է, բայց չի սահմանափակվում, ֆիրմային անվանումները, ապրանքային նշանները, սպասարկման նշանները և տնտեսական շրջանառության անհատականացման այլ միջոցները:

4.2.4

4.2.2 կետում նկարագրված չափանիշների առկայությունը հաստատվում է Ինտերնետ հանրության աշխատանքային խմբի եզրակացությամբ՝ որևէ անձի կողմից գրավոր դիմումի հիման վրա, կամ աշխատանքային խմբի սեփական հետազոտության արդյունքում:

4.2.5

4.2.3 կետով դադարեցումը իրականացվում է իրավասու դատարանի որոշման առկայության դեպքում:

4.3

Հանգուցային անունների վերաբերյալ օրենսդրական ակտերի փոփոխության դեպքում Կատարողը ղեկավարվելու է այդ ակտերով:

4.4

Պատվիրատուն պարտավորվում է վճարումը կատարել պայմանագրի կազմման ամսաթվից 7 օրացույցային օրվա ընթացքում եւ պայմանագրի օրինակը վավերացված վերադարձնել Կատարողին նույն ժամանակահատվածում: Հակառակ դեպքում պայմանագիրը համարվում է անվավեր:

4.5

Կատարողը պատասխանատվություն չի կրում Պատվիրատուի կողմից տեղադրվող ինֆորմացիայի հավաստիության եւ բնույթի համար:

   

5.   Կողմերի իրավաբանական հասցեներն են.

   

 

Կատարող`

Պատվիրատու`

«ՇՏԸ» ՍՊԸ

----------- ----------------

 

Հասցե՝

ք. Երևան-0009, Կորյունի 8, բն․ 13

Հասցե՝

--------------------------

ՀՎՀՀ`

02557468

Անձնագիր`

--------------------------

Բանկ`

«Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ

Տրված`

--------------------------

Հ/հ`

220483330282000

Հեռ.`

+374 -------------------

Հեռ.`

+374 60 504 004,

   
 

+374 98 504 504

Էլ. Փոստ՝

--------------------------

Էլ. Փոստ`

info@shte.am

   
 
 

Տնօրեն՝

     

Ա. Եսայան _______________________

Պատվիրատու _________________

 

Cette réponse était-elle pertinente?

 Imprimer cet article