Որքա՞ն է տևում ենթատիրույթի գրանցումը
ա) .AM դոմեյն տրամադրելու մասին որոշումը ընդունվում է երեք աշխատանքային օրվա ընթացքում: Այդ ժամկետի ավարտին դրական որոշման ընդունման դեպքում, Դուք կստանաք ակտիվացումը հաստատող էլեկտրոնային նամակ կամ մերժման մասին տեղեկատվություն:
բ) Այլ ենթատիրույթների գրանցումը կատարվում է Ձեր վճարման հաստուտումից անմիջապես հետո, եթե դոմեյնի գրանցման համար անհրաժեշտ բոլոր տվյալները ճիշտ են եղել լրացված: Հակառակ դեպքում մեր մասնագետը կկապվի Ձեզ հետ անհրաժեշտ տվյալները ճշտելու և հետագա գործընթացի համար: